Հայաստանի պայքարը` սեփական ստորագրությամբ զինած Թուրքիայի դեմ

Այդ օրը եկավ: Կոնգրեսի դահլիճում, բանաձեւի ընդդիմացողների մեծ մասն այս անգամ, ի լրումն սովորական թուրք-ամերիկյան ռազմավարական կապերի, պատմությանը չմիջամտելու հայտարարությունների, այս անգամ ունեին մեկ փաստարկ: Հայերն ու թուրքերը բանակցում են: Իսկ թուրքերի ձեռքում կա մի զենք, որի վրա կա հայկական ստորագրություն: